23 / Սեպտեմբեր / 2021 : 10-26
Նանե Ավետիսյանը և Միրնա Պստիկյանը կներկայացնեն Հայաստանը «Միսս Աշխարհ» և «Միսս Տիեզերք» հեղինակավոր միջազգային մրցույթներում
Ավարտվեց տարվա գլխավոր գեղեցկության փառատոնը։ «Միսս Աշխարհ Արմենիա 2021» ճանաչվեց Միրնա Պստիկյանը, «Միսս Տիեզերք Արմենիա 2021»՝ Նանե Ավետիսյանը։ Գեղեցկուհիները կներկայացնեն Հայաստանը «Միսս Աշխարհ» և «Միսս Տիեզերք» հեղինակավոր միջազգային 70-րդ մրցույթներում։ Այս տարի «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամը գեղեցկության մրցույթն այլ ձեւաչափով անցկացրեց։ Մրցույթի առաջին օրը՝ սեպտեմբերի 18–ին, կայացավ ինտելեկտի փուլը՝ հարց ու պատասխան ժյուրիի անդամների հետ։ Երկրորդ օրը՝ սեպտեմբերի 19–ին տեղի ունեցավ նորաձևության ցուցադրություն 3 հագուստներով՝ սպորտային, կոկտեյլային և երեկոյան։ Աղջիկները ցուցադրեցին իրենց բեմական քայլվածքը, կեցվածքն ու ժպիտը։ Եզրափակիչը տեղի ունեցավ սեպտեմբերի 22-ին Holiday Inn Yerevan-Republic Square հյուրանոցում։ Գեղեցկության մրցույթը մեկնարկեց աղջիկների մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ, որի ռեժիսյորը Գեւորգ Ենոքյանն է։
«Միսս Տիեզերք Արմենիա 2021»-ի տիտղոսակիրներն են՝
«4-րդ վիցե միսս»-
Ալլա Կարապետյան
«3-րդ վիցե միսս»-
Վիվիանա Ասատուրի
«2-րդ վիցե միսս»-
Մանան Հունանյան
«1-ին վիցե միսս»
եւ «Miss Cloud 7» – Ադրիանա Գալստյան
«Միսս Տիեզերք Արմենիա 2021»- Նանե Ավետիսյան
«Միսս Աշխարհ Արմենիա 2021»-ի տիտղոսակիրներն են՝
«Միսս համերաշխություն»- Նատալի Հարությունյան
«Միսս ֆոտոգենիկ»-
Լիդիա Ծատրեան
«Միսս բիկինի»- Մարինա
Կարապետյան
«4-րդ վիցե միսս»-
Լիանա Եղիազարյան
«3-րդ վիցե միսս»-
Քրիստինա Այանյան
«2-րդ վիցե միսս»-
Վիկա Բալոյան
«1-ին վիցե միսս»
– Փրենի Դավթյան
«Միսս Աշխարհ Արմենիա
2021»- Միրնա Պստիկյան
Ի դեպ, հաղթողներին
թագադրեցին «1-ին վիցե միսս» եւ «Միսս Տիեզերք Արմենիա 2020» Մոնիկա Գրիգորյանն ու
«Միսս Աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանը։
Երեկոն վարեցին Թամարա Պետրոսյանն ու Կարեն Սահակյանը՝ նույն ինքը Չարենցը։
Ժյուրիի կազմում էին՝ «Միսս տիեզերք Արմենիա», «Միսս աշխարհ Արմենիա» գեղեցկության մրցույթների պրոդյուսեր Էդգար Սահակյանը, «Միսս Երևան» մրցույթի ղեկավար Արթուր Վարդապետյանը, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Տիգրան Առաքելյանը, Ռուսաստանում «Միսս ուսանողուհի» մրցույթի նախագահ Կամո Միրզոյանը, «Agent choice» -ի հիմնադիր Ռուզաննա Տարանիկը, «Ամարաս» պարային խմբի ղեկավար Վիկա Մարտիրոսյանը, ոճաբան ու դիմահարդար Ագա Քանքանյանը, «Miss Grand International Russia» Թաիլա Այբեդուլինան եւ «MIss BRICS and SCO» Յամա Անագուլովան:
Հիշեցնենք, որ արդեն 4-րդ տարին է, ինչ «Միսս Արմենիա» համահայկական
մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը,
կազմակերպում է տպավորիչ գեղեցկության մրցույթ եւ հաղթողներին ուղարկում «Միսս Աշխարհ»
եւ «Միսս Տիեզերք» հեղինակավոր միջազգային գեղեցկության մրցույթներ։
«Միսս Արմենիա» հիմնադրամը
միակ ներկայացուցիչն է Հայաստանում, որը ունի արտոնագրեր «Միսս Աշխարհ» և «Միսս Տիեզերք»
գեղեցկության մրցույթներում։
Դիտվել է
21873անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
ՈՃ ԹԵ՞ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ
Նորաձևությունն այն է, ինչ կրում ես: Այն, ինչ կրում են մյուսները, նորաձև չէ : Օսկար Ուայլդի հայտնի աֆորիզմը 20-րդ դարում հերքեց Կոկո Շանելը՝ հայտարարելով, որ նորաձևությունը փոքրիկ սև զգեստն է : Նրա...
31 / Հունվար / 2020
Նորաձեւության մասին 5 լավագույն գրքերը
Coco Chanel․ լեգենդ եւ կյանք
28 / Մարտ / 2020
Դրեդ հյուսքեր. Սիրուն Մինասը փոխել է սանրվածքը (լուսանկար)
Նրանք ովքեր ինձ մազերով են տեղը բերում ... էս էլ եմ ես...
Ուղղակի #ՏանըՄնա _ի ժամանակ ինձ արդյունավետ զբաղմունք եմ գտել :
Այս մասին ինստագրամի իր էջում գրել է Women’s Club-ի մասնակից,...
30 / Մարտ / 2020
Աշխարհի ամենաթանկ հարսանեկան զգեստները
Հարսանեկան զգեստներ, որոնց արժեքը կարող է զարմացել ձեզ։
Սոֆի Հանթեր՝ 100 հազար դոլար
Դերասանուհի, ռեժիսոր, հայտնի դերասան Բենեդիքթ Քամբերբեթչի կինն ամուսնացել է Valentino ապրանքանիշի զգեստով։ Սոֆին...
30 / Մարտ / 2020
2020-ի ամենանորաձև սանրվածքների տասնյակը
Կարճ կտրվածքներն այժմ շատ նորաձև են. ցուցադրությունների ընթացքում մոդելների սանրվածքնեն ավելի ու ավելի կարճ են դառնում, իսկ շատ աստղեր առանց զղջալու հրաժեշտ են տալիս երկար մազերին՝ նախապատվություն...
07 / Ապրիլ / 2020
Շատ քննադատաբար եմ ինձ մոտենում . Անահիտ Կիրակոսյանը` մայրության, երեխաների անակնկալի եւ...
Անկախ ստեղծված իրավիճակից` Մայրության ու գեղեցկության տոնը ոչ ոք չի կարող հետաձգել, քանի որ այն նվիրված է յուրաքանչյուրիս կյանքի ամենակարեւոր էակներին, որոնց պետք է սեր ու ժպիտ պարգեւել ամեն օր:...
08 / Ապրիլ / 2020
Victoria’s Secret-ի առաջին հայ մոդել Ռուբինա Խանզադյանը պատմել է՝ ինչով է զբաղվում...
Նյու Յորքում բնակվող Ռուբինա Խանզադյանը, որը Victoria’s Secret-ի առաջին հայ մոդելն է, պատմել է, թե ինչպես է օրերն անցկացնում կարանտինում:
09 / Ապրիլ / 2020
Շքեղ լոգարաններ. դիզայներական օրիգինալ լուծումներ
Ձեզ ենք ներկայացնում շքեղ լոգարաններ, որոնք ստացել են դիազայներական յուրօրինակ լուծումներ: