25 / Սեպտեմբեր / 2021 : 17-54

Սեպտեմբերի 27-ին եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհվածների

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ին, կկատարվի հոգեհանգստյան արարողություն 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Սուրբ Գայանե վանքում:
Դիտվել է 3741անգամ
Վերջին լուրեր