28 / Ապրիլ / 2020 : 14-25

Դեղատան խուզարկություինից հետո ամուսիններ են ձերբակալվել /տեսանյութ/

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել՝  համագործակցելով ոստիկանության Մաշտոցի, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինների ծառայողների հետ։

Օպերատիվ տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող ամուսինները ապօրինի ձեռք են բերում և իրենց դեղատանը վաճառում  լիրիկա հոգեմետ դեղահաբեր։

Հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվեց և ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկվեց Երևանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ, որը ամուսինների դեղատնից լիրիկա էր գնել։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին լիրիկա հոգեմետ դեղահաբեր։

Հարուցված քրեական գործի շրջանակներում՝ապրիլի 24-ին իրավապահները,  դատարանի որոշմամբ խուզարկելով Շիրազի փողոցի դեղատունը, հայտնաբերեցին և առգրավեցին լիրիկայի 70-ից ավելի հաբ։ Նշանակվել են փորձաքննություններ։

Ամուսինները ձերբակալվել են։

Նախաքննությունը շարունակվում է։ 

Դիտվել է 35734անգամ
Վերջին լուրեր