28 / Սեպտեմբեր / 2021 : 09-23

Այս գիշեր կրակոցեր են հնչել «Հաղթանակ» զբոսայգու դիմաց. երիտասարդ աղջիկը մահացել է

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ` Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց. կա 1 զոհ, 1 վիրավոր, դեպքի վայրում հայտնաբերվել են 15-ից ավելի ինքնաձիգից կրակված պարկուճներ․ ժամանել է Երևանի ոստիկանապետը։

Այսօր` սեպտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ են հնչել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, թիվ 8 հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից երիտասարդ աղջիկը մահացել է, իսկ տղամարդը վիրավոր է։

Մանրամասները՝ քիչ ուշ։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Դիտվել է 31792անգամ
Վերջին լուրեր