Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Սեպտեմբեր / 2021 : 10-42

«Որտե՞ղ է Դավիթ Տոնոյանը, ինչի՞ պատասխանատվության չի ենթարկվել մինչ օրս»

Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի գրառումը. «Դավաճանություն թե՞ անփությունություն։

Պատերազմից հետո, արդեն իր պաշտոնից հրաժարական ներկայացրած, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, իր եզակի հարցազրույցի ժամանակ, պատերազմի իր միակ «սխալը» համարեց այն, որ չի կարողացել ապահովել հորիզոնական կապը՝ գերագույն գլխավոր հրամանատարի, պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի և Արցախի պաշտպանության բանակի միջև։

Չի կարողացե՞լ թե միտումնավոր չի ապահովել։

Իսկ այդ « չկարողանալը» պատկերացնում եք թե որքան մարդկային կյանքեր են արժեցել։

Իսկ այդ կապի բացակարությունը պատկերացնում եք, թե ինչպիսի՞ քաոս է առաջացրել պատերացմի դաշտում, թիկունքում, բանակի լրահամալրման ժամանակ։

Որտե՞ղ է դավիթ Տոնոյանը, ի՞նչ խղճով է շարունակում բարեկեցիկ կյանքով ապրել, երբ իր «հորիզոնական կապը չապահովելու» համար մարդկային ճակատագրեր են խեղվել, տարածքային կորուստներ ենք ունեցել։

Ինչի՞ Դավիթ Տոնոյանը չի հարցաքննվել, ինչի՞ պատասխանատվության չի ենթարկվել մինչ օրս։

Պատասխանը մեկն է, նա հանցակիցն է օրվա իշխանության, որը միտումնավոր, հետևողականորեն մեր բանակը տարավ պարտության»։
Դիտվել է 6579անգամ
Վերջին լուրեր