Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Սեպտեմբեր / 2021 : 15-11

Ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում


Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 28-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 29-30-ը, հոկտեմբերի 2-3-ն առանձին շրջաններում, 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:




Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 28-ի ցերեկը, սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ, 3-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև:
Դիտվել է 13601անգամ
Վերջին լուրեր