29 / Սեպտեմբեր / 2021 : 17-35

Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է

«Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է։ Այս մասին 24News-ին հայտնում են աղբյուրները։

Տոնոյանը ձերբակալվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, որով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամի վնաս, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ պաշտպանության նախկին նախարարի տունը խուզարկում են»,- գրում է լրատվամիջոցը։
Դիտվել է 38323անգամ
Վերջին լուրեր