Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Հոկտեմբեր / 2021 : 18-17

«Վերածնունդ». Արևիկ Սիմոնյանի խորհրդանշական հավաքածուի առաջին զգեստը ցուցադրել է Նազենի Հովհաննիսյանը

Օրերս կայացել է Արևիկ Սիմոնյանի Kivera բրենդի ցուցադրությունը, որի ժամանակ հագուստ է ցուցադրել նաև դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը: Նրան վստահված էր ցուցադրության բացումը: Նրա մուտքը կայացավ Դավիթ Հալաջյանի «Տեր, եթե զշրթունքս իմ բանաս» արիայի ներքո։



Արևիկը նոր հավաքածուում ընդգծել է հայ ազգի՝ վերջին տարվա բոլոր ապրումներն ու հույզերը և հավաքածուն ներկայացրել «Վերածնունդ» խորագրով: Ցուցադրությունը կայացել է խորհրդանշական վայրում՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Երեկոյի ընթացքում յուրաքանչյուր մանրուք ուներ հատուկ սիմվոլիզմ, յուրաքանչյուր դետալ իր մեջ որոշակի խորհուրդ էր պարունակում։

Հեղինակը վստահ է՝ վերածնունդ, անպայման, լինելու է. հենց դա էր խորհրդանշում ցուցադրությունը ավարտող սպիտակ հագուստով հղի կնոջ կերպարը։


Tert.am Life-ը ներկայացնում է ցուցադրության ֆոտոշարքը:
Դիտվել է 104309անգամ
Վերջին լուրեր