Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Հոկտեմբեր / 2021 : 10-24

Երևանում 58-ամյա կինը լոգարանում ինքն իրեն հոսանքահարել և տեղում մահացել է

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նախաքննություն է կատարվում երեկ՝ հոկտեմբերի 4-ին, Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանից ստացված հաղորդման փաստով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 19:30-ին, նշված ենթակայանի շտապօգնության բժիշկների թիվ 6 խումբը ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որ կանչով մեկնել են Նորագավիթ թաղամասի տներից մեկը, որտեղ լոգարանում հայտնաբերել են էլեկտրահարված կնոջ դի:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ապերյանի և Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Բավեյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատել է նաև դատական բժիշկը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակչուհի, 58-ամյա Լ. Ա.-ն էր, ով լոգարանում ինքնասպանություն է գործել՝ մալուխները վանդակի մեջ մտցնելու և ձեռքով հոսանքը բռնելու, հոսանքահարվելու միջոցով:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Դիտվել է 13821անգամ
Վերջին լուրեր