06 / Հոկտեմբեր / 2021 : 14-10

Հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են` ձյան և անձրևի տեսքով, Դիլիջանի ոլորանները փակ են

Ուշադրություն

Հարգելի´ վարորդներ, հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են` ձյան և անձրևի տեսքով:

Մարզերում որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են, իսկ Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարներով երթևեկելու համար։

Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները:
Դիտվել է 11559անգամ
Վերջին լուրեր