07 / Հոկտեմբեր / 2021 : 14-47
10 րոպեում վարկի տրամադրում․ բացահայտվել է հանցավոր խումբ (տեսանյութ)
Բացահայտվել է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ խարդախությամբ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակած հանցավոր խումբ։ Այս մասին yelaket.am տեղեկացավ ՀՀ ԱԱԾ-ից։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Բ. Բ-ն և Դ. Ա-ն, տարբեր անձանցից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու հանցավոր մտադրությամբ միավորվելով և ստեղծելով կայուն կազմակերպված խումբ, գործելով դրա կազմում, կատարել են դերերի բաշխում, հանցավոր արդյունքին հասնելու և հանցանքն առանց խոչընդոտների կատարելու համար վարձել են համակարգչային բնագավառի մասնագետ և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրել գովազդ, որ «Արագ աջակցություն» անվանումով կազմակերպությունը ֆինանսական խնդիրներ ունեցողներին շտապ կարգով՝ ընդամենը 10 րոպեում, առանց երաշխավորի, առանց վարկային պատմության՝ տրամադրում է մինչև 4 միլիոն ՀՀ դրամ վարկ:
Նման եղանակով կազմակերպված խմբի անդամները տասնյակ անձանց ուղղորդել են մուտք գործել «ajakic.com» կայք, որտեղ վերջիններս լրացրել են վարկ ստանալու վերաբերյալ առցանց հայտ: Հայտ ներկայացրած անձանց հետ հեռախոսային կապ է հաստատել կազմակերպված խմբի անդամներից Բ. Բ-ն` մտացածին անուններով ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատակից, վարկ ստանալու ցանկություն հայտնած անձանց մոլորեցնելու, նրանց գիտակցության և կամքի վրա ներազդելու նպատակով կեղծ հավաստիացումներ է տվել, թե իբր վարկի գումարը հաստատվել է, և առաջիկա 20 րոպեների ընթացքում վարկը ստանալու համար հայտատուներից պահանջել է 094-60-58-68, 077-13-73-62 բջջային հեռախոսահամարներով «Թել Սել» վճարահաշվարկային համակարգում նախապես բացված հաշիվներին փոխանցել վարկի մարման առաջին ամսվա գումարի չափով կանխավճար: Նշված եղանակով ստանալով պահանջված գումարները՝ վերջիններս մեկ տասնյակից ավելի անձանցից 2021 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին ընդհանուր առմամբ խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3.939.800 ՀՀ դրամ գումար և տիրացել դրան, որն էլ «Թել Սել» վճարահաշվարկային համակարգից տարբեր օրերի կանխիկացրել է կազմակերպված խմբի անդամներից մեկը:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի քննության սկզբնական փուլում կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով հիշյալ անձինք ձերբակալվել են, նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան:
Քրեական վարույթի ներկա փուլում օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական տվյալների վերլուծության, համադրման ու գնահատման արդյունքներով իրականացվում են անհրաժեշտ քննչական ու այլ դատավարական գործողություններ՝ հայտնաբերված հանցավոր համագործակցության դրսևորման բոլոր հնարավոր եղանակները, առանձին դրվագները, ինչպես նաև տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են նշված կազմակերպված խմբի նույնաբնույթ այլ գործողություններից, դիմել իրավապահ մարմիններին և հորդորում խոցելի վիճակում հայտնվելուց զերծ մնալու համար օգտվել միայն արդեն ստուգված կամ ստուգելի համակարգերից:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտվել է
19624անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել
Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ...
30 / Օգոստոս / 2021
Ստացանք Ադրբեջանի դեմ հայ ռազմագերու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
02 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Ուրալյան ավիաուղիների ՝ Երեւան-Սոչի չվերթից: Չվերթի համարն է SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության...
05 / Ապրիլ / 2020
Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է դանակահարության համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Այաննան ձերբակալվել է Հյուսթոնում դանակով հարձակման համար։
Միջադեպը տեղի է ունեցել աղջկա փեսացուի տանը,...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...
03 / Ապրիլ / 2020
Պարետի նոր որոշումը
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը։
Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորև.
Վեց ժամով արգելել...
06 / Ապրիլ / 2020
Ոստիկանները փորձել են ստուգել փաստաթղթերը, փախել է. փոխոստիկանապետը՝ Հյուսիսային պողոտայի դեպքի...
Հյուսիսային պողոտայում քաղաքացու հետեւից վազող 2 ոստիկանները փորձել են նրա փաստաթղթերը ստուգել, այդ պահին նա փախել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։