08 / Հոկտեմբեր / 2021 : 09-20

Մետրոյում նկարահանում արած անձինք հայտնաբերվել են

Երեկ սոցիալական ցանցում օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել և գրառում կատարել,որ «ոչ հայախոս անձինք մետրոյում նկարահանում են անում»։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի և Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները ուսումնասիրել են հրապարակումը: Իրավապահների ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում ոստիկանություն են բերվել 2 անձինք՝ որպես զբոսաշրջիկ Հայաստանում գտնվող ԻԻՀ քաղաքացի և նրան ուղեկցող ՀՀ քաղաքացի:

Պարզվել է, որ տղամարդիկ մետրոյում սիրողական նկարահանում են արել:
Դիտվել է 23956անգամ
Վերջին լուրեր