08 / Հոկտեմբեր / 2021 : 16-34
List.am-ի միջոցով անօրինական առևտրի նոր դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության դիտակետում են հայտնվել համացանցի միջոցով անօրինական առևտրի նոր դեպքեր: Այս անգամ օպերատիվ աշխատակիցները բացահայտել են ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի ապօրինի վաճառքի փորձերը: Մասնավորապես, List.am հայտարարությունների կայքում տեղադրված օղիների վաճառքը կասկածելի է եղել Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցների համար: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՊԵԿ-ից։
List.am ինտերնետային կայքի ««AABBCC»» օգտատիրոջ նկատմամբ ձեռնարկվել են «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի շրջանակներում գնվել է 177.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ՝ 62 շիշ:
Կասկածելի է եղել նշված խմիչքների վաճառքի գները, նաև տնտեսվարող սուբյեկտի մասին վկայող տեղեկություններ, վաճառողի մատակարարման հասցեի նշագրումներ: Օղիների վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի հետազոտումից պարզվել է, որ խմիչքները դրոշմավորված են ոչ ամբողջական ակցիզային դրոշմանիշերով, այսինքն դրանք կտրված են եղել ու բաժանված երկու մասի: Նման եղանակով դրոշմավորումը հնարավորություն է տալիս բազմակի անգամ օգտագործել ակցիզային դրոշմանիշերը։ Օղիների այդ ամբողջ խմբաքանակը կենթարկվի համապատասխան փորձաքննության:
Իսկ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օղիները վաճառող ֆիզիկական անձն առանց օրենքով սահմանված պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման, զբաղվել է առևտրային գործունեությամբ, որը միաժամանակ առաջացնում է պատասխանատվություն` Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի համաձայն։
ՀՕՀ վարչության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են նաև ծխախոտի ապօրինի վաճառքի դեպք: List.am կայքի միջոցով գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի նկատմամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում իրականացված հսկիչ գնման արդյունքում ձեռք են բերվել նաև 260․000 դրամ ընդհանուր արժեքով Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծված առանց ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված 1200 տուփ տարբեր տեսակի սիգարետներ։
Միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տվյալ ֆիզիկական անձն առանց օրենքով սահմանված պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման, զբաղվել է առևտրային գործունեությամբ, որը առաջացնում է պատասխանատվություն Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով։
Վարչությունը հետևողական է ոչ միայն նման հանցավոր մեխանիզմների և դրանց կազմակերպիչների բացահայտելու գործում, այլև` կանխելու օրինախախտման փորձերը։ Ակնհայտ է, որ նման կարգի խախտումները չեն կարող ստվերում երկար մնալ: Տնտեսվարող սուբյեկտներին ՊԵԿ-ը հորդորում է գործել բացառապես օրենքի դաշտում, խուսափել կեղծիքից ու խաբեությունից, միաժամանակ նախազգուշացնում` հարկեր չվճարելու դիտավորությամբ հարկվող օբյեկտները թաքցնելու դեպքում կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Ծանուցում՝ ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մանրամասները տեսանյութում։
Դիտվել է
26171անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել
Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ...
30 / Օգոստոս / 2021
Ստացանք Ադրբեջանի դեմ հայ ռազմագերու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
02 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Ուրալյան ավիաուղիների ՝ Երեւան-Սոչի չվերթից: Չվերթի համարն է SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության...
05 / Ապրիլ / 2020
Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է դանակահարության համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Այաննան ձերբակալվել է Հյուսթոնում դանակով հարձակման համար։
Միջադեպը տեղի է ունեցել աղջկա փեսացուի տանը,...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...
03 / Ապրիլ / 2020
Պարետի նոր որոշումը
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը։
Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորև.
Վեց ժամով արգելել...
06 / Ապրիլ / 2020
Ոստիկանները փորձել են ստուգել փաստաթղթերը, փախել է. փոխոստիկանապետը՝ Հյուսիսային պողոտայի դեպքի...
Հյուսիսային պողոտայում քաղաքացու հետեւից վազող 2 ոստիկանները փորձել են նրա փաստաթղթերը ստուգել, այդ պահին նա փախել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։