11 / Հոկտեմբեր / 2021 : 19-10
Անմահության ճանապարհ.Վիգեն Միրզոյանը առաջին զինվորագրվողներից էր (տեսանյութ)
Հայի ճակատագիրն է՝ միշտ կռիվ տալ թշնամու դեմ իր հայրենիքում խաղաղ ապրելու համար։ Պատմության ընթացքում նման կենաց մահու կռիվներ շատ են եղել հայերի կյանքում։ Եվ Հայաստանի ամեն մի քաղաքում ու գյուղում կա հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի անկյուն։
Արարատի մարզի Այգավան գյուղի հուշատեղիում ներկայացված են Արցախյան առաջին և 44-օրյա պատերազմներում զոհված այգավանցիները։
Նրանցից մեկն էլ ոստիկանության զորքերի ծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից Վիգեն Միրզոյանն է։
Վիգեն Միրզոյանը ծնվել է 1982 թվականին, ավարտել է Այգավանի դպրոցը, ծառայել հայկական բանակում, իրականացրել մարտական հերթապահություն Արցախի Մարտունու շրջանի դիրքերում։ 2003-2017 թվականներին աշխատել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում։ 2017-2018 թվականներին ծառայել է ՊՆ զորամասերից մեկում։ Կրկին իրականացրել է մարտական հերթապահություն։
Ոստիկանության զորքերում ծառայությունը սկսել էր 2019 թվականից։ Այստեղ հասարակական կարգի պահպանությունից զատ դարձյալ իրականացնում էր մարտական հերթապահություն, այս անգամ՝ Տավուշի մարզում։ Ամուսնացած էր, ուներ մեկ որդի։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, Վիգեն Միրզոյանը առաջին զինվորագրվողներից էր։ Սեպտեմբերի 29-ին գնդապետ Արմեն Վարդանյանի հրամանատարությամբ մեկնեցին Քարվաճառ։
Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը Վիգենը վերադարձավ տուն։ Հետո պետք է պարզվեր, որ մի քանի օրից կրկին մեկնելու է ռազմաճակատի ավելի թեժ կետ։
Նոյեմբերի 2-ին զորախմբով մենկեցին Շուշի։ Նոյեմբերի 4-ից ահեղ մարտեր էին Շուշիի պաշտպանության համար։ Ադրբեջանաթուրքական զորքերը լայնածավալ հարձակում էին իրականացնում։ Շուշիի մատույցներում դիմադրում և կռվում էր ոստիկանության զորքերի զորախումբը։
«Շրջափակման մեջ փորձել ենք ամեն ինչ անել, որ ճեղքենք ու դուրս գանք այդ տարածքից։ Այդ ժամանակ թշնամու արձակած հրետանու կրակից հենց մեր դիմաց զոհվեց Վիգենը… Երկու օր շարունակ ուր գնում էինք, մեր հետ տանում էինք մեր զոհված ընկերների դիերը»,-ասում է ծառայակից ընկերը՝ Մարտուն Մարտիրոսյանը:
Նոյեմբերի 7-ին նույն վայրում զոհվեցին ոստիկանության զորքերի բազմաթիվ ծառայողներ։ Մյուսները հրաշքով փրկվեցին։ Վիգեն Միրզոյանի մարմինը ամիսներ շարունակ չէր հայտնաբերվում։ Ամիսներ, որ անվերջանալի տարիներ էին թվում։
Տարբեր պատերազմների այգավանցի հայրենիքի պաշտպաններն իրար կողքի են հուղարկավորված։ Փա՛ռք նրանց։
Տեսանյութ
Դիտվել է
20541անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել
Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ...
30 / Օգոստոս / 2021
Ստացանք Ադրբեջանի դեմ հայ ռազմագերու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
02 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Ուրալյան ավիաուղիների ՝ Երեւան-Սոչի չվերթից: Չվերթի համարն է SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության...
05 / Ապրիլ / 2020
Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է դանակահարության համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Այաննան ձերբակալվել է Հյուսթոնում դանակով հարձակման համար։
Միջադեպը տեղի է ունեցել աղջկա փեսացուի տանը,...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...
03 / Ապրիլ / 2020
Պարետի նոր որոշումը
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը։
Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորև.
Վեց ժամով արգելել...
06 / Ապրիլ / 2020
Ոստիկանները փորձել են ստուգել փաստաթղթերը, փախել է. փոխոստիկանապետը՝ Հյուսիսային պողոտայի դեպքի...
Հյուսիսային պողոտայում քաղաքացու հետեւից վազող 2 ոստիկանները փորձել են նրա փաստաթղթերը ստուգել, այդ պահին նա փախել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։