13 / Հոկտեմբեր / 2021 : 15-03

Սերիալներից հայտնի դերասանուհին Վահագնի թաղամասի դիմաց Toyota-ով բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային. լուսանկարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, հոկտեմբերի 13-ին, ավտովթարի է ենթարկվել սերիալներից հայտնի դերասանուհի Նելլի Մելիքյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում՝ ժողովրդին հայտնի Վահագնի թաղամասի մոտ, բախվել է մեկ այլ վթարի վայրում վթարն արձանագրող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս առաջ է ընթացել և բախվել մեկ այլ ավտոմեքենայի։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Մելիքյանը հայ հանդիսատեսին հայտնի է մի շարք սերիալներից՝ «Երկուսով», «Ընտանեկան գաղտնիքներ» և այլն։


Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Դիտվել է 112298անգամ
Վերջին լուրեր