14 / Հոկտեմբեր / 2021 : 09-20

Ոստիկանների վայրագություններից ահաբեկված, լացող երեխաների աչքի առաջ բռնի ձևով բերման են ենթարկում քաղաքացուն (տեսանյութեր)

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր տեսանյութեր է հրապարակել և կից գրել․

«ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՎԱՅՐԱԳ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏՐՎԻ (18+)

Ստորև կցված տեսանյութերում տեսնում ենք բիրտ ուժ կիրառող ոստիկանների, նրանց հայհոյանքով հրաման տվող ղեկավար ոստիկանի, ոստիկանների վայրագություններից ահաբեկված լացող երեխաների:

Եթե ոստիկանների այս տեսակը չմաքրվի համակարգից և խիստ պատժի չարժանանա, ապա ամբողջ ոստիկանության ինստիտուտը՝ իր մեջ ներառող բարեխիղճ ոստիկաններով չի կարողանա վստահություն վայելել հանրության աչքերում:

«Ոստիկանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ Ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա:
Այս միջադեպում չկար անձի իրավունքները, ազատությունները և պատիվը հարգելու սկզբունքը, ընդհանրապես բացակայում էր մարդասիրությունը:
Անկախ նրանից, ոստիկանության նպատակն իրավաչափ էր, թե՝ ոչ (փաստաբանի պնդմամբ իրավաչափ չէր, վարչական ակտը վիճարկվում էր), միևնույն է, ոստիկանությունը պետք է վերոհիշյալ սկզբունքներով ղեկավարվեր:

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, փաստաբան ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՀՀ ոստիկանության պետին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին այս միջադեպը դարձնել քննության առարկա և մեղավոր ոստիկանների պատասխանատվության հարցը լուծել»:


Դիտվել է 86873անգամ
Վերջին լուրեր