19 / Հոկտեմբեր / 2021 : 18-18
Արին գյուղում ֆերմայում աշխատող կինը անձնական դրդապատճառներով հրկիզել է խոտի դեզը՝ սեփականատիրոջը պատճառելով ավելի քան 14 մլն դրամի վնաս
Հոկտեմբերի 10-ին, ժամը 22.35-ին, արտակարգ իրավիճակների նախարարության Վայքի հրշեջ-փրակարարական ջոկատից ստացվել էր հաղորդում, որ Արին գյուղում խոտի դեզ է այրվում:
Ոստիկանության Վայքի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել և ծխահարվել էր ութ հազար հակ խոտ, ջերմահարվել պտղատու 10 ծառ, մասամբ այրվել էին անասնագոմի կառուցատարրերը, ինչի հետևանքով սեփականատիրոջը պատճառվել էր ավելի քան 14 միլիոն դրամի վնաս: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ խոտի հակերը հրկիզվել են:
Փաստի առթիվ հոկտեմբերի 12-ին Վայոց ձորի մարզի դատախազությունում հարուցվում է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վայքի քրեական հետախույզները ստանում են հավաստի տեղեկություններ, որ հրկիզումը անձնական դրդապատճառներով կատարել է սեփականատիրոջ անասնաֆերմայի բանվոր, նույն գյուղում ապրող 53-ամյա մի կին:
Նա ներկայացվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Տեսանյութը՝ ստորև։
Դիտվել է
19827անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել
Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ...
30 / Օգոստոս / 2021
Ստացանք Ադրբեջանի դեմ հայ ռազմագերու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
02 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Ուրալյան ավիաուղիների ՝ Երեւան-Սոչի չվերթից: Չվերթի համարն է SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության...
05 / Ապրիլ / 2020
Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է դանակահարության համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Այաննան ձերբակալվել է Հյուսթոնում դանակով հարձակման համար։
Միջադեպը տեղի է ունեցել աղջկա փեսացուի տանը,...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...
03 / Ապրիլ / 2020
Պարետի նոր որոշումը
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը։
Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորև.
Վեց ժամով արգելել...
06 / Ապրիլ / 2020
Ոստիկանները փորձել են ստուգել փաստաթղթերը, փախել է. փոխոստիկանապետը՝ Հյուսիսային պողոտայի դեպքի...
Հյուսիսային պողոտայում քաղաքացու հետեւից վազող 2 ոստիկանները փորձել են նրա փաստաթղթերը ստուգել, այդ պահին նա փախել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։