20 / Հոկտեմբեր / 2021 : 11-06

Վթար Երևան-Գյումրի ճանապարհին. 5 զոհ, 14 վիրավոր

Հոկտեմբերի 20-ին, 07.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել: Նախնական տվյալներով՝ 5 ուղևոր տեղում մահացել է, 14-ը՝ տեղափոխվել հիվանդանոցներ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վարորդի, մահացածների և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտվել է 15229անգամ
Վերջին լուրեր