20 / Հոկտեմբեր / 2021 : 12-32

Զամբիայում մայր փիղը սատկացրել է իր ձագի վրա հարձակված կոկորդիլոսին (տեսանյութ)

Daily mail-ը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է զայրացած փիղը մահացու հարվածներ հասցնում կոկորդիլոսին այն բանից հետո, երբ վերջինս Զամբեզի գետի ծանծաղուտից հարձակվում է իր ձագի վրա:

Շոկային կադրերում աֆրիկյան խոշոր էգ փիղը դաժանորեն հարձակվում է կոկորդիլոսի վրա, բռնում երկկենցաղի պոչից, նրան վեր հանում ու ուժեղ հարվածում ջրին:

Նշվում է, որ տեսանյութն արվել է Զամբիայում դանիացի զբոսաշրջիկ Հանս Հենրիկ Հաահրի կողմից:
Դիտվել է 61636անգամ
Վերջին լուրեր