Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Հոկտեմբեր / 2021 : 12-53

Աշտարակի կամրջի տակից փրկարարները դուրս են բերել 2 օր որպես անհայտ կորած որոնվող 17-ամյա աղջկա դին. հայտնաբերվել է երկտող

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժնից, որ Աշտարակի ձորում՝ Աշտարակի կամրջի տակ, դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Փրկարարները և ոստիկանները կամրջի տակից մոտ 1 կմ ոտքով մեծ դժվարությամբ պատգարակով դուրս են բերել մահացածի դին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ՝ 17-ամյա Գրետա Ա-ն էր, ում որպես անհայտ կորած 2 օր էր՝ հարազատներն ու ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները որոնում էին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է երկտող, որում գրված է եղել. «Իմ քայլի մեջ ոչ ոքի չմեղադրեք, ես գնում եմ այնտեղ, որտեղ ինձ սպասում են»։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Դիտվել է 67643անգամ
Վերջին լուրեր