Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Հոկտեմբեր / 2021 : 14-28

«Նրա պաշտոնավարմանը մնացել է մի քանի ամիս». Արմեն Գրիգորյանը քննադատել է Արման Թաթոյանին

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը rusarm.info-ի հետ հարցազրույցում քննադատել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նշելով, որ «երբևէ չի տեսել նրանից անաչառ հայտարարություն»։

«Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական հայտարարություններ է անում, որոնք հետո հերքվում են պաշտպանության կամ այլ նախարարություններից։ Նա ակնհայտորեն ընդդիմադիր դաշտում հայտ է ներկայացրել և դիվիդենտներ է վաստակում», - ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ որոշ մարդիկ հանդես են գալիս «հակահեղափոխական դիրքերից», և Թաթոյանը նրանց շարքում է։
«Նրա պաշտոնավարմանը մնացել է մի քանի ամիս։ «Քաղաքացիական պայմանագիրը» այդ ժամանակ կներկայացնի ՄԻՊ գրասենյակի ղեկավարի իր թեկնածուին», - ասել է Գրիգորյանը։
Դիտվել է 7038անգամ
Վերջին լուրեր