22 / Հոկտեմբեր / 2021 : 16-40

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒշադրություն

Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Արարատյան դաշտում, հատկապես Արմավիրում օդում կանխատեսվում է մինչև -2, հողի մակերևույթին -2…-4 աստիճան ցուրտ։

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-27-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-27-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:




Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը, 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ի գիշերը սպասվում է անձրև:
Դիտվել է 14229անգամ
Վերջին լուրեր