25 / Հոկտեմբեր / 2021 : 17-31

Հայաստանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում և Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին թույլ ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 32654անգամ
Վերջին լուրեր