27 / Հոկտեմբեր / 2021 : 15-02
«Ամեն ինչ անելու ենք, որ պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում». Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ հոկտեմբերի 27-ը կապ ունի Մեղրիի փոխանակման հետ (Տեսանյութ)
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ հոկտեմբերի 27-ի հիմնական պատճառները, հիմնական մասնակիցներն ու այն հարցերը, որ բաց են մնացել, հանրությունը գիտի:
«Մենք բոլորս այդ հարցերի պատասխանները կստանանք նաև իրավական առումով», - լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Սիմոնյանը նշեց, թե այսօր էլ վտանգներ տեսնում է: Ինչ վերաբերում է մեղավորներին պատժելուն՝ նա ասաց, թե ինքը պաշտոնյա է ու իրավունք չունի որևիցե հայտարարություն անել, որը կարող է իր մեջ մեղադրանք պարունակել ու հետագայում կարող է ազդել իրավական պրոցեսների վրա:
«Բնական է, հիմնական դերակատարները պատժված են, նրանք գտնվում են բանտում, ու մենք այսօր խնդիր ունենք՝ հասկանալու պատճառներն ու այն դրդողներին, այն մարդիկ, ովքեր այդ ամենից քաղաքական շահ են ունեցել, իսկ այդ մարդկանց շահագրգռվածությունը մեր հանրությունը գիտի ու ես չեմ կարծում, որ ես իրավասու եմ հիմա բարձրաձայնել այդ մասին», - ասաց ԱԺ նախագահը:
Հարցին՝ Մեղրիի փոխանակման հետ կապ ունե՞ր հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, Սիմոնյանն արձագանքեց. «Չեմ բացառում, իմ կարծիքն է, ես չեմ բացառում, որ այն իրավիճակը, որ մենք ունենք՝ պատերազմի հետ կապված, սկսվել է հենց հոկտեմբերի 27-ին, որովհետև, եթե չլիներ հոկտեմբերի 27, մենք այսօրվան չէինք գա»:
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց՝ ամեն ինչ անելու են, որ հոկտեմբերի 27-ի պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում:
«Դրա մեջ, կարծում եմ, որևիցե մեկը պետք է կասկած չունենա», - ասաց ԱԺ նախագահը:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ այսօրվա ընդդիմությունը պետք է հնարավորինս քիչ խոսի հոկտեմբերի 27-ի մասին, որովհետև այն տեղի է ունեցել նրանց իշխանության օրոք:
«Թե հանրությունը, թե մենք շատ ու շատ հարցեր կարող ենք ունենալ, օրինակ, ինչու ԱԱԾ ղեկավարն այդ օրը Ազգային ժողովում չի եղել, հարցերի մեծ շարան կարող ենք ներկայացնել», - ասաց նա:
Դիտվել է
15364անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...