27 / Հոկտեմբեր / 2021 : 15-06

Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից, հայտարարվել է հրդեհի բարդության 1-ԲԻՍ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդ փողոցի 3/21 հասցեում գտնվող շինության տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ՝ Երևանի փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանի և Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Միքայելյանի գլխավորությամբ։

Այս պահին հրշեջները նշված ընկերության աշխատակիցների հետ պայքարում են կրակի տարածման դեմ։ Ծուխը տեսանելի է մի քանի կիլոմետրից։

Դեպքի վայրում են գտնվում նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ 2 խմբեր։

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Պարեկների շնորհիվ հնարավոր է եղել նշված հատվածից հեռացնել կայանված ավտոմեքենաները, ինչը հնարավորություն է տվել, որ հրշեջ ավտոմեքենաներն արագ մոտենան դեպքի վայր։

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության 1-ԲԻՍ կանչ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակը բռնկվել է «Ամուր երկաթ» ընկերության պահեստային տարածքում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Դիտվել է 38521անգամ
Վերջին լուրեր