27 / Հոկտեմբեր / 2021 : 16-28

Հոկտեմբերի 30-ին միակողմանի փակ է լինելու Էջմիածին-Երևան ճանապարհի մի հատվածը

ՀՀ վարչապետի գավաթ՝ սիրողական մրցավազքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 30-ին, ժամը 11-ից ժամը 16.30-ն, երկկողմանի փակ է լինելու Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցը՝ սկսած Կոմիտասի հրապարակից, միակողմանի փակ է լինելու Էջմիածնից Երևան ճանապարհը՝ մինչև Փարաքար գյուղի օդանավակայանի խաչմերուկ։ Հիշյալ ժամերին Էջմիածնից Երևան երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Դիտվել է 10431անգամ
Վերջին լուրեր