28 / Հոկտեմբեր / 2021 : 14-24

Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ՆՈՅԵՄԲԵՐԻ 2

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հոկտեմբերի 29-ի գիշերը, նոյեմբերի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 29-31-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հոկտեմբերի 29-ի գիշերը, նոյեմբերի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին և 31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-ի և 30-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով, ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դիտվել է 38181անգամ
Վերջին լուրեր