28 / Հոկտեմբեր / 2021 : 14-57

Խոշոր ավտովթար՝ Երևանում. մեքենան գլխիվայր շրջվել է, կա վիրավոր (տեսանյութ)

Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 08։10-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ Տիգրան Պետրոսյան փողոցում, բախվել են 43-ամյա Վալերի Հարությունյանի վարած Honda CRV մակնիշի և 44-ամյա Ռոման Նավասարդյանի վարած Honda Elysion մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով Honda CRV-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գազոնում։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ դիզվառելիքի արտահոսք է սկսվել։

Մեկ հոգու բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։

Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Տեսանյութը ստորև
Դիտվել է 22191անգամ
Վերջին լուրեր