Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Հոկտեմբեր / 2021 : 10-36

Ոստիկանությունը Երևանում իրականացրել է հատուկ օպերացիա. ձերբակալվել է պետական պաշտոնյա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նույն վարչության աշխատակիցները, համագործակցելով Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի իրենց գործընկերների հետ, Երևան քաղաքի Թումանյան 8 հասցեի մոտից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 52-ամյա մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս եղել է Hyundai մակնիշի ավտոմեքենայով և անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 1 գրամ «B8» գրառմամբ սուբուտեքս տեսակի թմրանյութի նմանվող 2 դեղահաբ, 2 հատ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված մոտ 0,66 գրամ սպիտակ մանրացված և մոտ 0,37 գրամ սպիտակ կոշտ «ամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմավող զանգված:

Գ․Շամշյանի տեղեկություններով՝ 52-ամյա տղամարդը պետական պաշտոնյա է և աշխատում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Դիտվել է 44895անգամ
Վերջին լուրեր