Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Ապրիլ / 2020 : 17-46

Երևանի փոխքաղաքապետը և խորհրդականը 1.8 մլն դրամ պարգևավճար են ստացել 

Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ու քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը պարգեւատրվել են՝ յուրաքանչյուրը 1 մլն 800 հազարական դրամով:

Քաղաքապետարանի կայքում հրապարակվել է քաղաքապետի համապատասխան որոշումը:

«Ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով եւ հաշվի առնելով Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի եւ քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանի կողմից աշխատանքային եւ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն եւ բարձր որակով կատարելու հանգամանքը.

1. Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին եւ քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանին խրախուսել դրամական պարգեւատրմամբ 1800,0-հազարական /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ դրամի չափով՝ Երեւան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգեւատրման ֆոնդի հաշվին»,-ասված է կարգադրության տեքստում:

Դիտվել է 9673անգամ
Վերջին լուրեր