30 / Հոկտեմբեր / 2021 : 13-30
Ոչ աշխատանքային պահպանե՛լ նաև հունվարի 5-ը և 7-ը․ Մայր Աթոռը դիմում է ԱԺ-ին
Հայաստանյան եպիսկոպոսաց և թեմակալ առաջնորդների ժողովը հանդես եկավ հայտարարությամբ։ Yelaket.am-ը այս մասին այս մասին տեղեկացավ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Հոկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում գումարվեց հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով, որի ընթացքում քննարկվեցին հոգևոր-ազգային, եկեղեցական, հովվական և ներքին կազմակերպական մի շարք հարցեր:
Առանձին քննարկման նյութ դարձան 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարման ուղղությամբ Հայ Եկեղեցու կողմից իրականացվող հոգևոր-խնամատարական գործունեությունը, ռազմագերիների վերադարձման, անհայտ կորածների հայտնաբերման խնդիրները, զոհվածների աճյունների նույնականացման և հուղարկավորության հետ առնչվող հարցերը:
Անդրադարձ եղավ նաև ՀՀ Ազգային Ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների վերաբերյալ նախաձեռնված փոփոխություններին։ Այս կապակցությամբ ժողովն արձանագրեց․
«Կարևորում ենք պետական տոնացույցում ազգային, հոգևոր ու պետական տոների և հիշատակի օրերի պատշաճ ներկայացվածությունը, քանզի մեր հոգևոր ու մշակութային արժեքները, ազգային դիմագիծն ու ձգտումները արտահայտվում են նաև տոների և հիշատակի օրերի խորհուրդներում:
Հատկանշական է, որ շատ երկրներում, որոնց թվում՝ Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռումինիան, Լեհաստանը, Լիտվան և հարևան Վրաստանը, պետական ոչ աշխատանքային օրերի գերակշռող մասը (60-80%)՝ եկեղեցական տոներ են։ Մինչդեռ քրիստոնեությունն իբրև պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանում՝ միայն 19% է եկեղեցական:
Այսու դիմում ենք Ազգային Ժողովի խմբակցություններին՝ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը, որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը, որպես մեռելոց հիշատակի օր, հատկապես, երբ արցախյան պատերազմի զոհերի ցավը դեռ մորմոքում է մեր ժողովրդի սրտում։
Լիահույս ենք, որ ընդառաջ մեր ժողովրդի բարեպաշտ զգացումներին և աղոթքի ու մխիթարության հոգևոր կարիքներին՝ Ազգային Ժողովի կողմից նկատի կառնվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սույն առաջարկը»:
Դիտվել է
45001անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Առեղծվածային Դադիվանքը
Արցախի ամենահիասքանչ հուշարձաններից մեկը` Դադիվանքի վանական համալիրը, ոչ միայն աննկարագրելի տպավորություն է գործում այցելուների վրա, այլև հիացնում է, գերում, կերպարանափոխում մարդուն… Իսկ...
11 / Ապրիլ / 2020
Օրվա խորհուրդը
Ապրիլի 11-ի օրվա խորհուրդը
Աստված անցավ մարդկային ուղին. ծնվեց, տառապեց, մահացավ և թաղվեց:
Եվ այս ամենն արեց, որ Իր հարությամբ մարդու համար բացի աստվածային ուղին:
24 / Հունվար / 2020
Տաթև եպիսկոպոս Հակոբյանը
Որպես Ռոմայոնց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյան և ամբողջ սփուռքի անունինց իրավունք ունեմ խոսելու , որովհետև ես սփյուռքի ծնունդ եմ և 25 տարի սփյուռքիի մեջ ծառայել եմ ,որպես հոգևորական և ես...
24 / Հունվար / 2020
Ինչպե՞ս է ընտրվել կաթողիկոսը
4-րդ դարում, երբ որ մենք հայրեըեն գիր ու գրականություն չունեինք Հայաստանը բաժանված էր երկուսի Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ Այդ ժամանակ Բյուզանդիան իր կողմից լրիվ խանգարում էր հայկական...
11 / Փետրվար / 2020
ՍՈւՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ
Փետրվարի 8-ին, Սուրբ Սարգսի տոնի առթիվ Նորին Սրբություն Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի (ԿԳ) տնօրեն հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանն այցելեց...
28 / Մարտ / 2020
Օրվա խորհուրդը
Մարտի 28-ի օրվա խորհուրդը
Քրիստոս չի ցանկանում, որ մենք կարեկցենք կամ ցավ ապրենք Իր չարչարանքների համար, այլ միակ բանը, որ Նա խնդրում է մեզ. Արթուն մնացեք Ինձ հետ (Մատթ. 26:38)
28 / Մարտ / 2020
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (5րդ դար )
1996 թվականից Արագածոտնի թեմի առաջնորդանիստ եկեղեցի Օշական գյուղում։ Կրոնական կառույց, որ 443 թվականին հիմնադրել է իշխան Վահան Ամատունին, Մեսրոպ Մաշտոցի դամբարանի հիմքի վրա։
08 / Ապրիլ / 2020
Քրիստոսի հարսանիքին պատրաստ զգեստ ունե՞նք Տեսանյութ
Քրիստոսի հարսանիքին պատրաստ զգեստ ունե՞նք
Մանրամասն՝ տեսանյութում։