Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Նոյեմբեր / 2021 : 10-23

Սպանություն Երևանում. 51-ամյա ամուսինը խեղդամահ է արել 46-ամյա կնոջը

shamshyan.com-ը գրում է․

«Հոկտեմբերի 31-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սուվորովի փողոցի տներից մեկում կնոջ դի կա, իսկ մեկ հոգի էլ՝ վիրավոր:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել են կնոջ դի:

Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խմբի հետ նշված տանից հիվանդանոց տեղափոխեցին մի տղամարդու:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Պարեկները էդ տղամարդուն որ տարան՝ էդ տան ամուսինն էր: Կնոջը խեղդելով՝ սպանել է, իսկ հետո իրեն ինքնավնասում արել: Եթե ոստիկաններն ու քնիիչները շուտ չգային, երևի ինքն էլ արնաքամ լիներ, մահանար: Բայց, թե ինչն է պատճառը եղել, որ նման դեպք է տեղի ունեցել, մեզ համար առեղծված է»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը՝ նույն հասցեի բնակիչ, 46-ամյա Լուսինե Ք.-ն էր, իսկ պարեկների կողմից հիվանդանոց տեղափոխվածը՝ նրա ամուսինն է՝ 51-ամյա Արթուր Խ.-ն»,- գրում է լրատվամիջոցը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Հրապարակումն ամբողջությամբ այստեղ
Դիտվել է 54057անգամ
Վերջին լուրեր