Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Նոյեմբեր / 2021 : 10-30

Այսօր պարեկները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են կնոջ ինքնասպանության փորձը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները ծառայութուն կատարելիս են եղել, երբ Դավիթաշենի կամրջով անցնելիս նրանց ավտոմեքենան կանգնեցրել են քաղաքացիները ու հայտնել, որ մի կին անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել:

Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանն ու ավագ պարեկներ Ավետիք Պետրոսյանն ու Քրիստինե Միքայելյանը կարողացել են այդ կնոջ հետ հոգեբանական ճիշտ զրույց անցկացնել, ինչի արդյունքում էլ կինը հրաժարվել է իր մտադրությունից: Պատճառը եղել է անձնական և սոցիալական:

Պարեկները այդ կնոջը ուղեկցել են ոստիկանության Մաշտոցի բաժին:

Նա Երևանի բնակիչ, Սոֆյա Պ.-ն է: Դեպքն էլ տեղի է ունեցել ժամը 16:30-ի սահմաններում:
Դիտվել է 15421անգամ
Վերջին լուրեր