02 / Նոյեմբեր / 2021 : 16-30

Վարդանանց փողոցով զգույշ անցեք, պատուհանից կրակում են

«Սիրելի համերկրացիներ, Վարդանանց փողոցով զգույշ անցեք, պատուհանից կրակում են։

Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ Երևանի կենտրոնում մարդը կարող է շենքի պատուհանից հրազենով կրակել և սպանել կենդանիների, իսկ ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia և ՀՀ Քննչական կոմիտե ծառայողները չկարողանան հայտնաբերել այդ մեկին։ Ընդ որում, առաջին կրակոցը եղել է օրը ցերեկով, երբ կենդանու կողքին նաև երեխաներ են եղել։



Վարդանանց 24 շենքի տարածքում ինչ-որ «մարդ», հավանաբար պատուհանից կրակել և սպանել է արդեն 3-4 կենդանու՝ 2 շուն, 1 կատու, աղավնի․․․ ներկայացվել է 3 հաղորդում հանցագործության մասին, որոնցով (!ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!) ոչինչ չի արվել և մեղավորը չի հայտնաբերվել։ Հասկանալի է չէ՞, որ շենքում ապրում են սահմանափակ թվով մարդիկ, որոնցից հաստատ շատ քչերն ունեն հրազեն կամ միգուցե՝ մեկը։ Միայն ես շենքի պատերին 2-3 տեսախցիկ նկատեցի․․․ հասկանալի է չէ՞, թե քննիչներն ինչ աստիճանի ջանք չեն գործադրել։ Հասկանալի է նաև, որ նման բան անողը մեծ հավանականությամբ (90 տոկոս) «որսորդ» է։

Հարգելի իրավապահներ, պարզապես հաշվի առեք, որ եթե հաջորդ անգամ այդ կրակոցից որևէ երեխա վնասվի, դրա պատասխանատվությունը ձեզ վրա է լինելու, մասնավորապես այս 3 գործերով քննիչների»,- այս մասին գրել է լրագրող Մարիամ Թաշչյանը ֆեյսբուքյան էջում։
Դիտվել է 166685անգամ
Վերջին լուրեր