03 / Նոյեմբեր / 2021 : 12-00
                
                    
                        Անհրաժեշտ է անվտանգության գոտի․ Արման Թաթոյան
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բացառապես փաստերով հիմնավորել է սահմանամերձ բնակավայրերում Ադրբեջանի հանցավոր արարքները և ցույց տվել կապը ադրբեջանական իշխանությունների քաղաքականության և շարունակվող խախտումների միջև: Այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Ըստ այդմ հիմնավորել ենք, որ անհրաժեշտ է անվտանգության գոտի, որ ադրբեջանական զինվորականները, դրոշները, տարբեր տեսակի սարքավորումները պետք է հեռացվեն մեր գյուղերի անմիջական հարևանությունից և համայնքներն իրար կապող ճանապարհներից: Չի կարող լինել առանց դրա իրավունքների վերականգնում և մարդկանց բնականոն կյանքի վերականգնում: Ընդ որում, դա ոչ թե պետք է լինի մեր հաշվին, այլ նրանք պետք է հեռանան: Արտահերթ զեկույցում ցույց է տրված, որ նրանց տեղակայումներն առանց որևէ բացառության անօրինական են: Նրանք հայտնվել են մեր գյուղերի անմիջական հարևանությամբ պատերազմի սպառնալիքի ներքո, առանց մասնագիտական աշխատանքի վերլուծությունների»,- շեշտեց Թաթոյանը:
ՄԻՊ-ն ընդգծեց` սահմանազատման և սահմանագծման գործընթացի բացակայության պայմաններում հիմք չի ընդունվել ոչ մի միջազգային չափանիշ:
«Այստեղ անհարաժեշտ էր վերլուծել և ուսումնասիրել կադաստրային փաստաթղթերը, հողահատկացման հետ կապված հարցերը: Ունենք դեպքեր, երբ խորհրդային ժամանակներից մարդկանց պատկանող հողերի վրա այսօր ֆիզիկապես ներկա են ադրբեջանական զինված ուժերը:  Միջազգային հստակ պահանջ է, որ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը չեն կարող համարվել լեգիտիմ, եթե չեն ապահովում մարդու իրավունքները, չեն համապատասխանում ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության կանոններին և չեն ապահովում մարդկանց բնականոն կյանքը»,- եզրափակեց Թաթոյանը:
                    
                    
                    
                    
                    
                        
                            
                        
                        
                    
                
            
                    Դիտվել է
                    11227անգամ
                
                
                
                
            Դիտեք նաև
                                04 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել
Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է  տարածել ՀՀ...
                            
                                30 / Օգոստոս / 2021
                                
                        
                    
                        
                            
                            Ստացանք Ադրբեջանի դեմ հայ ռազմագերու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
                            
                                02 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին  Ուրալյան ավիաուղիների ՝ Երեւան-Սոչի չվերթից: Չվերթի համարն է SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության...
                            
                                05 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է դանակահարության համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Այաննան ձերբակալվել է Հյուսթոնում դանակով հարձակման համար։
Միջադեպը տեղի է ունեցել աղջկա փեսացուի տանը,...
                            
                                03 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով  Ճանապարհային դեպարտամենտ  պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
                            
                                03 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...
                            
                                03 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Պարետի նոր որոշումը
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը։
Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորև.
 Վեց ժամով արգելել...
                            
                                06 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                Ոստիկանները փորձել են ստուգել փաստաթղթերը, փախել է. փոխոստիկանապետը՝ Հյուսիսային պողոտայի դեպքի...
Հյուսիսային պողոտայում քաղաքացու հետեւից վազող 2 ոստիկանները փորձել են նրա փաստաթղթերը ստուգել, այդ պահին նա փախել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։
                            

                
                
                
                