Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Նոյեմբեր / 2021 : 12-57

Քննարկվում է Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը. կառավարության պարզաբանումը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է, որ քննարկվում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը: Կառավարությունը պարզաբանում է տարածել՝ կապված ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հայտարարության հետ, թե քննարկվում է Տիգրան Ավինյանին կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը: Պարզաբանման մեջ նշվում է, որ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել շփոթմունք:

«Այսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել շփոթմունք: Քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է պարզաբանման մեջ։
Դիտվել է 6433անգամ
Վերջին լուրեր