03 / Նոյեմբեր / 2021 : 14-05

Քրեակատարողական հիմնարկում գրանցվել է կորոնավիրուսց մահվան 1-ին դեպքը. նախարար

Քրեակատարողական հիմնարկում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

«Ցավով պետք է հայտնեմ, որ այսօր ունենք կորոնավիրուսով պայմանավորված առաջին մահը քրեակատարողական հիմնակում, եթե ինձ ճիշտ են զեկուցել: Ճշտումներ են անում, բժշկական որոշակի թեմաներ կան, բայց նախնական, առերևույթ տեղեկացրին, որ կորոնավիրուսով է պայմանավորված մահը», - ասել է Անդրեասյանը, ապա հավելել, որ հրատապ միջոցներ են քննարկում, թե ինչպես, գոնե ժամանակավոր, սահմանափակեն որոշակի շարժը, որ ապահովեն ՔԿՀ-ներում գտնվող անձանց առողջությունը ծանր համաճարակային պայմաններում:

«Մինչև այսօր թերևս ավելի պաշտանված են եղել փակ հաստատությունները, որովհետև այնտեղ ռեժիմն ավելի օգտակար է եղել համաճարակի դեմ, բայց հիմա վիրուսի ավելի ագրեսիվ լինելու պարագայում նույնիսկ փակ հաստատություններն ունեն դժվարություններ», - ասել է Կարեն Անդրեասյանը:

Դիտվել է 5373անգամ
Վերջին լուրեր