Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Նոյեմբեր / 2021 : 17-21

Հայտնաբերվել է մարդկանց առևտրի մեղադրանքով հետախուզվող կին (Տեսանյութ)


Անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ՔՈ գլխավոր վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները նոյեմբերի 2-ին ստուգայցեր են իրականացրել Վաղարշապատի բաժնի կողմից սպասարկվող տարածքի մի շարք հյուրանոցներում՝ հայտնաբերելով առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող օտարերկրյա մի քանի տասնյակ քաղաքացիների: Նրանք ներկայացվել են ԱՎ վարչություն, որտեղ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ: Նույն միջոցառման շրջանակներում, ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Փարաքար գյուղի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել ու Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից մարդկանց առևտրի մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող օտարերկրյա քաղաքացի, 61-ամյա կին, խափանման միջոցը՝ կալանք: Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութ
Դիտվել է 18846անգամ
Վերջին լուրեր