04 / Նոյեմբեր / 2021 : 10-09

Արտառոց ու զավեշտալի դեպք՝ Երևանում. ամուսինը զանգահարել է ոստիկանություն, թե՝ կնոջս սպանել եմ, եկեք, դին տարեք

Նոյեմբերի 2-ին, արտառոց ու զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսգիշերին մոտ Բաշինջաղյան փողոցի տներից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, թե տանը կնոջը սպանել է. «Եկեք, դին տարեք»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները, ինչպես նաև փրկարարներ։

Պարզվել է, որ ամուսինը կեղծ ահազանգ է տվել սպանության մասին։

Երբ ոստիկաններն ու փրկարարները մտել են նրա տուն, նա բազմոցին նստած է եղել, իսկ կինը՝ ննջասենյակում։


Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Դիտվել է 39000անգամ
Վերջին լուրեր