04 / Նոյեմբեր / 2021 : 14-10

Տեսակցել ենք գերիներին, ծանոթացել նրանց պահման պայմաններին, օգնել կապ հաստատել ընտանիքների անդամների հետ․ Զառա Ամատունի

Ադրբեջանի իշխանության կողմից հաստատված գերիներին Կարմիր խաչի ներկայացուցիչները հոկտեմբերին տեսակցել են․ այդպիսի տեսակցություները շարունակական բնույթ են կրում։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Կարմիր խաչի գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին՝ հավելելով, որ այդ տեսակցության շրջանակներում ծանոթացել են Ադրբեջանի կողմից գերեվարված և պատանդառված հայերի պահման պայմաններին, օգնել կապ հաստատել ընտանիքների անդամների հետ:

«Նրանց հնարավորություն է տրվել փոխանակվել ընտանեկան բնույթի տեղեկություններով։ Օգտվել են Կարմիր խաչի նամակների, տեսաուղերձների և հեռախոսազանգերի հնարավորություններից»,- ասաց Զառա Ամատունին։

Մեր այն հարցին, թե քանի գերեվարված անձանց են հանդիպել, նա չպատասխանեց՝ նշելով, որ չի թույլատրվում այդ թիվը հրապարակել, սակայն վստահեցրեց, որ գերեվարման ողջ ընթացքում նրանցից յուրաքանչյուրը կապի մեջ է ընտանիքի հետ։
Դիտվել է 33192անգամ
Վերջին լուրեր