06 / Նոյեմբեր / 2021 : 10-34

Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ»-ում և «Աստղիկ» բժշկական կենտրոնում Covid-19-ի պահով ապօրինություններ են կատարվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն տեղեկություններ են փոխանցվել, որ Երևան քաղաքում գործող «Նատալի ֆարմ» և «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժշկական հաստատության բուժաշխատողների կողմից այս տարվա մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում կազմվել են փաստացի արտերկրում գտնվող անձանց «COVID-19» հիվանդության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր և այդ տվյալները մուտքագրել են ՀՀ ԱՆ «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգ՝ դրանով հաստատելով վերջիններիս պատվաստված լինելու փաստը:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում, քանի որ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանությունից այն փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին։

Հիշեցնենք, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնն ու «Նատալի ֆարմ» ընկերությունը պատկանում են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար, «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի


Դիտվել է 41688անգամ
Վերջին լուրեր