06 / Նոյեմբեր / 2021 : 14-14

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է Սուրեն Պապիկյանը

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում ընտրվել են նախագահը և քարտուղարը:

Այս մասին տեղեկացնում է համալսարանի ֆեյսբուքյան էջը:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Դիտվել է 5923անգամ
Վերջին լուրեր