08 / Նոյեմբեր / 2021 : 15-01

Ջերմաստիճանը 10-12 աստիճանով կնվազի․ սպասվում են տեղումներ ձյան տեսքով

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում


Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-11-ն աստիճանաբար կնվազի գիշերը 4-5, ցերեկը՝ 10-12 աստիճանով:


Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում են տեղումներ:
Դիտվել է 64411անգամ
Վերջին լուրեր