10 / Նոյեմբեր / 2021 : 11-29

Հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ ձյան առատ տեսքով

Ուշադրություն

Այսօր երեկոյան ժամերին և նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։

Մասնավորապես` ձյան առատ տեղումներ են սպասվում Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը բոլոր մարզերում կնվազի 10-12 աստիճանով։

Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Դիտվել է 32346անգամ
Վերջին լուրեր