10 / Նոյեմբեր / 2021 : 13-37

Հունվարի 2-ը կլինի ոչ աշխատանքային. Մայր Աթոռի առաջարկը չի ընդունվել

Ագային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 10-ին, իր նիստում հավանություն տվեց կառավարության ներկայացրած «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին: հատկնշկան է, որ առաջինից երկրորդ ընթերցում հատվածում փոփոխություն է կատարվել նխագծում եւ առաջարկվում է ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր համարել ոչ միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը եւ 6-ը, այլեւ հունվարի 2-ը:

«Մենք առաջինից երկրորդ ընթերցմամբ ուզում ենք առաջարկել փոփոխություն կատարել և հունվարի 2-ը ևս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցուցակում», - ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ իրենք առաջարկել էին հունվարի 2-ը և 7-ը թողնել ոչ աշխատանքային, իսկ Մայր Աթոռն էլ առաջարկել էր ոչ աշխատանքային թողնել հունվարի 5-ը և 7-ը:

«Փաստորեն, Էկոնոմիկայի նախարարությունը չի ընդառաջել Հայ առաքելական եկեղեցու՝ Մայր Աթոռի առաջարկներին», - ասաց Վարդանյանը:

«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդեւանյանն էլ նշեց, որ այս նախագիծն այսպիսի փոփոխություններով ընդունելի չէ. «Այս նախագիծը մշակվել էր դեռ 2017-2018 թթ՝ այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից, սակայն այն ժամանակ հաշվի էր առնվում մեռելոցի օրվա հետ կապված տրամաբանությունը և խորհուրդը: Հիմա այս պարագայում ինչո՞ւ է դրանից այդպիսի դիմադրություն ցուցաբերվում, ինձ համար հասկանալի և ընդունելի չէ»,-ասաց նա:


Դիտվել է 40997անգամ
Վերջին լուրեր