10 / Նոյեմբեր / 2021 : 16-55

Փողոցում տղամարդը ծեծում է մի կնոջ, հարվածում ոտքով․ կինն աղերսագին օգնություն է խնդրում (Տեսանյութ)

Քիչ առաջ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ տղամարդը փողոցում բռնություն է գործադրում երիտասարդ մի կնոջ նկատմամբ: Նա նախ իջեցնում է կնոջը մեքենայից, ապա ձեռքերով խփում գլխին ու մարմնի այլ հատվածներին, այնուհետեւ՝ ոտքով հարվածում:

Տեսանյութում կինն աղերսագին օգնություն է խնդրում մարդկանցից:

Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Զառա Ղազարյան անունով օգտատերը:

Տարածքում լսվում է նաև մի քանի հոգու ձայն, որոնք, դատապարտելով տեղի ունեցած բռնությունը, նշում են, որ պատրաստվում են ոստիկանություն դիմել:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը լրատվամիջոցներին հայտնել է՝ դեպքի հետ կապված ահազանգ չեն ստացել, սակայն տարածվող տեսանյութն ուսումնասիրվում է:


Տեսանյութը ստորև

Դիտվել է 659254անգամ
Վերջին լուրեր