11 / Նոյեմբեր / 2021 : 09-25

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երեւանում. Քանաքեռում 4 սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի հեղինակություն «Քանաքեռցի Տույն» է

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ եւ սպանություններ են տեղի ունեցել երեւանում: Գրում է shamshyan.com-ը։

Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ են հնչել, կան տուժածներ:

Ոստիկաններն ու քննիչները Քանաքեռի 16 փողոցի սեփական տներից մեկի բակում հայտնաբերել են տղամարդու 2 դի:

Պարզվել է նաեւ, որ նշված վայրից եւս 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց:

Ըստ տեղեկութունների, նրանք ճանապարհին մահացել են:

Դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի տեսակի զենքեր, կրակված պարկուճներ, գնդակներ, դանակ, արնանման հետքեր:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով տանը, բակում հայտնաբերված սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի մեծ հեղինակություն ունեցող «Քանաքեռցի Տույն» էր, իսկ տունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ պատկանում է նախկին պատգամավոր Արտուշին:

հրապարակումն ամբողջությամբ սկզբնաղբյուր shamshyan.com կայքում։


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Դիտվել է 215555անգամ
Վերջին լուրեր