11 / Նոյեմբեր / 2021 : 11-46

Հայաստանի մարզերում ձյուն է տեղում. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Կոտայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Մարտունիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

«Ճանապարհային դեպարտամենտ»-ից հայտնում են, որ Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպարտային միջոցների համար փակ են։


Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Դիտվել է 9157անգամ
Վերջին լուրեր