Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Նոյեմբեր / 2021 : 19-08

Երևանի կենտրոնում գործող հյուրանոցային համալիրներում հայտնաբերվել են առանց վավերական արտոնագրի Հայաստանում բնակվող օտարերկրյա 11 քաղաքացի (տեսանյութ)

Ոստիկանությունը շարունակում է անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումները: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից։

Ոստիկանության ՔՈԳՎ անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժինը շարունակում է անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումները։ Հերթականը նոյեմբերի 11-ին էր։ Անօրինական միգրացիայի դեմ պայքարի և Կենտրոնական բաժինների ծառայողները շրջայցեր իրականացրին Երևանի կենտրոնում գործող հյուրանոցային համալիրներ և հայտնաբերեցին առանց վավերական արտոնագրի Հայաստանում բնակվող օտարերկրյա 11 քաղաքացու։ Նրանք ներկայացվել են ոստիկանության ԱՎ վարչություն։

Միջոցառումները շարունակվում են։
Դիտվել է 46960անգամ
Վերջին լուրեր