30 / Ապրիլ / 2020 : 10-34

Փաշինյանի և Ավինյանի խոսնակները՝ փոխվարչապետի ազատման լուրերի մասին

ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ազատվել է աշխատանքից:

«Լավ լուր հատկապես ամուլսարցիներիս համար` Ավինյանը հենց նոր ազատվեց աշխատանքից։ Ինտրիգը պահելու համար չեմ ասի տեղն ով է լինելու։ Մի քանի օրից կամ արտակարգ իրավիճակի պրծնելուն պես լուրը պաշտոնապես կճպցնեն կառավարության կայքում»,-գրել է նա:

ArmDaily.am-ի հետ զրույցում Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հերքեց տեղեկատվությունը ասելով.«Գևորգ Աճեմյանին չեմ ճանաչում, բայց բնականաբար նման բան չկա, սուտ է»:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նույնպես հերքեց՝ ասելով, որ նման բան չկա:

Դիտվել է 44962անգամ
Վերջին լուրեր